ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ռազմական դրության դեպքում բժշկական կենտրոնների կառավարումը, անկախ դրանց սեփականության ձեւից, վերապահվում է պետական համապատասխան մարմնին, այսինքն՝ Առողջապահության նախարարությանը:
«Խոսքը ԲԿ-ների ներուժի գնահատման եւ վիրավորներին համապատասխան բժշկական օգնության տրամադրման կառավարման մասին է»,-հանձնաժողովականներին ներկայացնելով օրինագիծը եւ պատերազմական իրավիճակներում դրա կարեւորությունը՝ ասաց կառավարության ներկայացուցիչ Լեւոն Հակոբյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2453864808044979/
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ «բժշկական կենտրոնների սեփականատերերի հետ խոսե՞լ եք, ի՞նչ են կարծում»: Լեւոն Հակոբյանը տեղեկացրեց. «Չի եղել քննարկում: Գտնում ենք, որ սա անվերապահորեն կատարելիք գործառույթ է: Մենք չենք նախատեսում որեւէ քայլ, որը սեփականատիրոջ մոտ մտահոգություն կառաջացնի: Այս նախագիծը հիվանդանոցի միայն մեթոդական կառավարմանն է վերաբերում՝ ռազմական դրության ժամանակ»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ