Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաջող է մեկնարկել WTA Լյուքսեմբուրգի մրցաշարում:
Մարգարիտան առաջին շրջանում 2:6, 7:6, 6:3 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ջիլ Թայհմանին եւ երկրորդ փուլում հանդիպելու է գերմանուհի Տատյանա Մարիայի հետ:
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Կարեն Խաչանովը ATP Մոսկվայի հեղինակավոր մրցաշարի առաջին շրջանում վիճակահանությամբ ազատ է: Նա երկրորդ տուրում սպասում է գերմանացի Ֆիլիպ Կոլշռայբեր եւ ֆրանսիացի Պյեր-Յուժ Էրբեր զույգի հաղթողին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ