Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է թիվ 19 պոլիկլինիկայում մանկական բաժնի աշխատողների ազատման լուրը

Հոկտեմբեր 15,2019 15:45

Անդրադառնալով մի քանի լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերին, թե «առողջապահության նախարարի հրամանով թիվ 19 պոլիկլինիկայում մանկական բաժնի աշխատողներ են ազատվել աշխատանքից», հայտնում ենք հետևյալը.

2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա` արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական  սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակներով:

Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797 – Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը:

Կասեցումից հետո որոշ տեսակների համար ներկայացվել են բժիշկների և միջին բուժաշխատողների մասնագիտական կրթության վկայականներ և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի No 2975 – Ա հրամանով վերոնշյալ կասեցման հրամանի «մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական նյարդաբանական, մանկական սրտաբանական և մանկական ներզատաբանական» տեսակների մասով ուժը կորցրած է ճանաչվել:

Լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական ակնաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական տեսակների մասով կասեցումը ուժը կորցրած չի ճանաչվել, քանի որ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, մասնավորապես` մանկական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրականացվել միայն մանկական մասնագետների կողմից:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031