Բաքվում անցկացվում է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովը, որի շրջանակներում խորհրդի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովում ելույթի ժամանակ հիշատակել է Զանգեզուրը՝ հերթական անգամ հայտարարելով, որ դա ադրբեջանական տարածք է:
«Ինչպես գիտեք Նախիջևանն առանձնացվել է Ադրբեջանի ցամաքային հատվածից: Նրանց միջև ընկած է Զանգեզուրը՝ հնագույն ադրբեջանական տարածք: Զանգեզուրի հանձնումը Հայաստանին աշխարհագրորեն պառակտել է թյուրքական աշխարհը»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու» մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանն իբրև թե անտեսում է միջազգային կազմակերպությունների որոշումները և չի կատարում դրանք:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային