Հայաստանի մինչեւ 23 տարեկան լավագույն ըմբիշները նախապատրաստվում են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Բուդապեշտում կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։
Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքական ընդգրկվել են 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Հայկ Մելիքյանը, 72 կգ՝ Հրանտ Կալաչյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Արման Վարդանյանը, 87 կգ՝ Ալբերտ Եղիկյանը և գերծանր՝ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։
Թիմը Հունգարիա մեկնելու է Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Երկրորդ մարզիչը Սամվել Գևորգյանն է։
Ազատ ոճում աշխարհի առաջնությունում հանդես կգան 57 կգ՝ Ռազմիկ Միսակյանը, 61 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թևանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Խաչատուր Պապիկյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը, 92 կգ՝ Սարգիս Հովսեփյանը և 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը։
Կարդացեք նաև
Ազատ ոճայինները աշխարհի առաջնությունում հանդես կգան մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի, Էդգար Ենոքյանի և Ռաֆիկ Գոլեցյանի ղեկավարությամբ, իսկ Գևորգ Ալեքսանյանը Բուդապեշտ մեկնելու է որպես մրցավար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ