Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չլիներ Սեյրան Օհանյանի գործոնը մենք մեր նիստերը պետք է հարմարեցնեինք Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային գրաֆիկի՞ն». Սեդա Սաֆարյան

Հոկտեմբեր 15,2019 15:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր, հետևաբար նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13.00-ին:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ցանկացավ հայտարարություն անել դատարանի դահլիճում, սակայն Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց՝ նշելով, որ ամբաստանյալների բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասաց՝ իր հայտարարությամբ դատարանին հորդորելու էր միջոց ձեռնարկել պարզելու, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը յոթ օր հիվանդանոցում, քանի որ նման վիրահատությունից հետո մեկ-երկու օրում ուղարկում են տուն կամ քրեակատարողական հիմնարկ: Սեդա Սաֆարյանն այս առիթով ասաց. «Չլիներ Սեյրան Օհանյանի գործոնը, որ ՀՀ-ից բացակայելու է առողջական նպատակներով, մենք մեր նիստերը պետք է հարմարեցնեինք Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային գրաֆիկի՞ն, թե՞ բնականոն հունով գնայինք: Այս արհեստական ձգձգումների նպատակն է, որ կամ ՍԴ-ից կամ ուրիշ տեղից մի փաստաթուղթ ներկայացնեն: Եթե ոչ, ապա Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենք շահագրգռված կլինեին, որ գործն արագ ընթանար, քանի որ նա կալանքի տակ է»:

Հստակեցմանը՝ կոնկրետ ինչի՞ են սպասում, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե էլ ինչ կարող է Հրայր Թովմասյանն անել, եթե ունենա տեղ, իր հնարավորության սահմաններում մի քանի հետաքրքիր միտք էլ մի ուրիշ որոշումով կարձանագրի»:

Հարցին՝ իրենց անվտանգության ապահովման համար որևէ քայլ ձեռնարկվե՞լ է, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ մի քայլ չի ձեռնարկվել այն դեպքում, երբ բոլորն էլ գիտեին, որ մեզ մեքենաներով հետևում են: Ինձ համար էլ հասկանալի չեն պետական մարմինների մոտեցումները»: Սեդա Սաֆարյանն ասաց՝ ուշադիր չի եղել իրեն այս պահին հետևում են, թե ոչ, բայց միևնույն ժամանակ նշեց, թե չի բացառում, որ հետապնդումներ լինեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031