Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով։
Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաեւ Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։
Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.
- Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլեւս իշխանություն չէ, ներկայացված չէ նաեւ խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար։
- Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման եւ պետականության ամրապնդման կարեւորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաեւ ազգային դիմադրողականությունը։
- Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ՝ հարվածելով կարեւորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելու համար։
Կարդացեք նաև
Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ