Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում:
Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ալուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում:
Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝
Կարդացեք նաև
- Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին
- 95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար,
- Ալուքի կայարանի վերանորոգման նախագծում,
- Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին,
- 13 երեխաների համար խնամատարություն:
Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց:
Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:
Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար:
Հենրիետա ՖՈՐ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն