Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություն օրինագծում. 10 եւ ավելի աշխատակից ունեցող երեւանյան գործատուները աշխատավարձը կվճարեն անկանխիկ

Հոկտեմբեր 15,2019 14:13

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը նախատեսում է՝ 10 եւ ավելի աշխատակիցներ ունեցող գործատուները աշխատավարձի վճարումը պետք է կատարեն անկանխիկ եղանակով:

Օրինագծում, սակայն, փոփոխություն է տեղի ունեցել: Հեղինակ Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց՝ քանի որ մարզերում ենթակառուցվածքները դեռ այնքան էլ զարգացած չեն, եւ քաղաքացիների համար անկանխիկ ձեւով աշխատավարձ ստանալը խնդիր է, դժգոհություններ կլինեն, նշյալ կարգավորումը կվերաբերի միայն Երեւանում գործող ընկերություններին:

Հավելենք, որ օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

Հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց օրինագծին:

https://www.facebook.com/aravot.am/videos/424179678237490/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031