Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ փոքր բիզնեսի ոլորտում այսօր շատ բան կա անելու, որը այդպես էլ չի արվում, կառավարության ղեկավարը սկսել է խոսել մեգանախագծերի մասին. «168 ժամ»

Հոկտեմբեր 15,2019 13:38

Բիզնեսը կայունություն եւ կանխատեսելիություն է սիրում, իսկ այսօր քչերն են Հայաստանում վստահ, որ բիզնեսի համար այդքան կարեւոր այդ երկու պարամետրերը վաղը լինելու են։ Այսօր էլ դրանք չկան։ Այդ պայմաններում ի՞նչ հույսով մարդը պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ կամ բիզնես ծրագիր իրականացնի։ Պատահական չէ, որ շատերը գերադասում են շառից– փորձանքից հեռու տարբերակը։ Ու փողը գնում է բանկեր՝ դառնալով թանկ վարկային կապիտալ։ Չնայած շուտով, երբ կառավարությունը կիրագործի իր մտահղացումը եւ բանկային գաղտնիքը կհանի ջրի երես, այն դարձյալ կվերադառնա վերմակի տակ։ Այնպես, ինչպես հին, բարի ժամանակներում էր։

Քանի դեռ կառավարությունը չի գիտակցել այս պարզ ճշմարտությունները եւ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իր բաժին բեռը վերցնելու ուղղությամբ, բիզնեսը Հայաստանում զարգանալու հեռանկարներ չունի։ Թե չէ քաջալերել, ով էլ ասես, կարող է։ Քաջալերելուց առաջ դեռ շատ բան կա անելու, որը կառավարությունը պարտավոր է անել, եթե իսկապես ուզում է՝ մարդիկ բիզնես ստեղծեն ու ոտքի կանգնեն։

Մինչ փոքր բիզնեսի ոլորտում այսօր շատ բան կա անելու, որը այդպես էլ չի արվում, կառավարության ղեկավարը սկսել է խոսել մեգանախագծերի մասին։ Ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա, ասում է Նիկոլ Փաշինյանը:

Գաղափարը, անշուշտ, ողջունելի է։ Բայց դեռ ինչքան ժամանակ պիտի պահանջվի նման նախագծեր ստեղծելու, հետո էլ՝ իրականացնելու համար։ Լրանում է իշխանափոխության երկրորդ տարին, իսկ կառավարությունը նոր հիշում է, որ կարելի է մտածել նման նախագծերի մասին։ Եթե դա պիտի արվի այն տեմպերով, ինչ տեմպերով արվում են մյուս «հեղափոխական» ծրագրերը, ապա հասարակությունը սպասելու դեռ շատ ժամանակ կունենա։

Արդեն տարիուկես է, ինչ կառավարությունը խոսում է տնտեսական բարեփոխումների մասին, վարչապետը պարբերաբար հայտարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, իսկ դրանց ծիլերը չեն երեւում։ Պատահական չէ աճի այն մեղմ հեռանկարը, որն ունի Հայաստանի տնտեսությունը առաջիկա տարիների համար։ Նման հեռանկարի պայմաններում անիմաստ է խոսել կտրուկ զարգացումների մասին։ Այդ թվում՝ նաեւ հասարակության սոցիալական վիճակի բարելավման առումով։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031