Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյանը ՄԻԵԴ որոշմամբ իր փոխհատուցումից գումար կտա «Իմ քայլը» հիմնադրամին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 15,2019 13:29

Նախորդ շաբաթ հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը ճանաչեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի խաղաղ հավաքների մասնակցության եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները։ Մաթեոսյանը ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան եւ հասնել արդարացման։ Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթեւոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։

-Պարոն Մաթեւոսյան, նախորդ շաբաթ հրապարակվեց ՄԻԵԴ որոշումը՝ ձեր հայցերի վերաբերյալ։ Դատարանը ճանաչեց խաղաղ հավաքների մասնակցության եւ արդար դատաքննության վերաբերյալ Մաթեւոսյանի իրավունքների խախտումը։ Այս որոշումը բավարա՞ր եք համարում՝ ձեր նկատմամբ արդարության վերականգնման իմաստով։

-ՄԻԵԴ այս որոշումը ցույց տվեց, որ Մարտի 1-ից հետո 10 տարիների ընթացքում. նախկին իշխանությունները եւ նրանց քաղաքական կամքը սպասարկող համակարգը արդարադատության իրականացումը գլխիվայր շուռ էին տվել։ Այս որոշումն այս պահին ինձ համար կարեւոր է, որ այս նոր ի հայտ եկած հանգամանքով դիմենք ՀՀ Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով։ Իսկ առհասարակ՝ այդ որոշումը կարեւոր է ոչ միայն ինձ համար։ Սա փոքրիկ հանգրվան է արդարության վերականգնմանը հասնելու գործում։ Արդարության վերականգնման տեսակետից շատ կարեւոր է, որ իրավական համակարգի այն պատասխանատուները, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքական պատվեր կատարելու շրջանակներում եւ վնասել կամ խախտել են իմ եւ մյուսների արդար դատաքննության իրավունքը՝ պատասխանատվության ենթարկվեն։ Քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել՝ ոչ էդ համակարգը կմաքրվի, ոչ արդար դատական համակարգ կունենանք, եւ արդարությունը վերականգնված չի կարելի համարել։ Խոսքս վերաբերում է մեղադրող, մեղադրանքը հաստատող դատախազին, մեղադրանքը պաշտպանող դատախազին, դատարանների բոլոր ատյաններին։ Ես կարծում եմ՝ մարտի 1-ի գործը պետք է դառնա յուրատեսակ ֆիլտր էդ համակարգում, ինչպես ընդունված ասել, վեթինգ իրականացնելու համար։

-Պարոն Մաթեւոսյան, ըստ ՄԻԵԴ վճռի՝ Հայաստանը պարտավորվում է ձեզ վճարել 13 հազար 200 եվրո փոխհատուցում։ Վերցնելո՞ւ եք գումարը, ի՞նչ եք պատրաստվում անել։

-Անկեղծ ասած, ես դատական ծախսեր ունեմ կատարելու, պետք է այդ հարցը լուծեմ, որովհետեւ մինչեւ հիմա ինձ օգտակար եղած պաշտպանները աշխատել են։  Չգիտեմ՝ արժե՞ բարձրաձայնել, բայց պետք է ես օգտակար լինեմ նաեւ «Իմ քայլը» հիմնադրամին։ Մնացածը կմտածեմ՝ եթե մնա։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031