Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումները կան». «Իմ քայլ»-ից դեռ չեն բացահայտում, թե ինչպես են հասնելու Հ. Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը

Հոկտեմբեր 15,2019 13:11

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի համար Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը սպասելի էր: «Ըստ իրենց՝ մածունը սեւ է… ՍԴ անդամների զգալի մասը դրանով է զբաղված: Նրանք իրենց կենսագրությամբ զբաղված են եղել իրավական դաշտի աղավաղմամբ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի գնահատական տվեց Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունել:

https://www.facebook.com/aravot.am/videos/2681614451871960/

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս իրավիճակում ԱԺ-ն ինչպիսի՞ այլ իրավական ճանապարհներով է փորձելու հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը: Վահագն Հովակիմյանը վստահեցրեց՝ «Իմ քայլը» տարբերակներ ունի, բայց ինքը հիմա չի բացահայտի դրանք. «Առաջիկայում պարզ կլինի: ԱԺ-ն չի կարող սպասել, որ հանրային վստահություն չունեցող ՍԴ-ն շարունակի իրավական դաշտը կամայական…լուծումները կան: Միայն իրավական ճանապարհի մասին է խոսքը: Վստահեցնում եմ, որ քայլերը կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031