Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ Սիրիա ներխուժման պատճառով

Հոկտեմբեր 15,2019 13:06

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների դեմ՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրը թույլ է տալիս ապագայում ևս հավելյալ պատժամիջոցներ սահմանել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, պատժամիջոցներ են սահմանվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզի և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարի տեղակալ Սուլեյման Սոյլուի դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակն է ստիպել Թուրքիային անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում և երկխոսել Միացյալ Նահանգների հետ: Հակառակ դեպքում Անկարային սպասվում են նոր պատժամիջոցներ:

Հիշեցնենք, որ Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները մեկնարկել են նախորդ շաբաթ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031