Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագծից դուրս կգա՞ դրույթը, որ բակալավրիատի կրթական ծրագրում պետք է պարտադիր ներառվեն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2019 12:53

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջիկայում հանրային քննարկման կներկայացնի «Բարձրագույն կրթություն եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծում որոշ փոփոխություններ են եղել, ինչը մտահոգել է մի շարք բուհերի դասախոսների։

Ներկայացնենք, թե որ փոփոխությունն է դժգոհություն առաջացրել մտավորականների մոտ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր ՀՀ-ի բարձրագույն կրթության բնագավառը առաջնորդվում է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով։

Այսպես, 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված եւ ներկայումս գործող օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ ենթակետի առաջին մասով նշվում էր, որ անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունից՝ բակալավրիատի կրթական ծրագրում պետք է պարտադիր ներառվեն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները, որոնք պետք է պարտադիր դասավանդեն երկու կիսամյակում եւ ավարտեն պարտադիր ստուգման ձեւերով՝ ստուգարք կամ քննություն։ Նոր նախագծում հենց այս ենթակետը չկա։

Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ նոր նախագիծը քննարկվել է նաեւ ԵՊՀ գիտական խորհրդում։ Պարզվում է՝ մայր բուհի գիտական խորհուրդն այս նիստում նախագծի դեմ բացասական է արտահայտվել։ Էդիկ Գեւորգյանից տեղեկացանք նաեւ, որ նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերին առաջակել է ներկայացնել իրենց բոլոր առաջարկությունները։

«Որպես բարձրագույն կրթության բնագավառի՝ արդեն շուրջ երեք տասնամյակի ստաժ ունեցող աշխատակից՝ ես ունեմ նաեւ իմ մտորումները օրենքի նախագծի վերաբերյալ եւ ոչ միայն ես։ Ինձ համար կան որոշ մտահոգություններ, դա առաջին հերթին վերաբերում է հայագիտությանը եւ հայագիտական առարկաներին։ Այս օրենքի նոր նախագծում հստակ նշվում է 4 հոդվածի 7-րդ կետում, որ հայագիտական հետազոտությունների գերակայությունը անհրաժեշտություն է, ինչպես նաեւ հաջորդ հոդվածներում նշվում է, որ Հայաստանում գործող բոլոր բուհերում, նկատի ունեմ ե՛ւ մասնավոր, ե՚՛ւ պետական, պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ինչպես նաեւ շեշտադրվում է Սփյուռքի համար համապատասխան կադրերի պատրաստումը, որոնք առաջին հերթին պետք է նպաստեն մեր համայնքներում հայապահպանության պահպանմանը եւ ամրապնդմանը։ Այս ասպեկտներից ելնելով՝ ասեմ, որ, ըստ իս, օրենքի այս նոր նախագծում մի կարեւոր բացթողում կա, եւ նաեւ իմ գործընկերների կարծիքն է սա։ Այստեղ խնդիրը, որպես պատմաբան, նեղ անձնական չէ. հաշվի առնելով այսօր մեր թե՛ հանրակրթական դպրոցի եւ հանրակրթության, ինչպես նաեւ բուհերում դասավանդման գործընթացները, կրթական չափորոշիչները, առարկայական ծրագրերը՝ այո, մենք գտնում ենք, որ այսօր էլ նոր օրենքի նախագծում հայագիտությանը պետք է կարեւոր ուշադրություն դարձվի։ Եւ նախկին օրենքը, այսինքն՝ դեռեւս գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառվի այս նոր օրենքում»,– ներկայացրեց Էդիկ Գեւորգյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

«Առավոտ».  Նախարար Արայիկ Հարությունյանը այս հրապարակման մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031