Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյան. «Իրականում այս ամենը շատ վտանգավոր է առանց այն էլ վատ վիճակում գտնվող մեր գիտության համար». «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2019 12:31

Կեղծ դոկտորականների եւ գիտական կոչումների թեման մշտապես եղել է օրակարգային խնդիր կրթական համակարգի համար, իսկ վերջին շրջանում՝ հատկապես։ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ պլագիատները, կեղծ ատենախոսություններն ու կոչումները դարձել են համակարգային խնդիր, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է պատկերացնում այս ոլորտի կարգավորումը եւ վտանգներ ու ռիսկեր չի՞ տեսնում այս նոր տենդենցի մեջ, երբ ամեն անգամ նոր անուններ են շրջանառվում կոչումների եւ փաստաթղթերի կեղծարարությունների մեջ։

«Իրականում այս ամենը շատ վտանգավոր է առանց այն էլ վատ վիճակում գտնվող մեր գիտության համար, իսկ լուծումների մասով բարդ է ասել, թե ինչ կարելի է անել, որովհետեւ մի կողմից, եթե մարդը խախտում ունի, ցանկացած քաղաքացի իրավունք ունի այդ խախտման մասին բարձրաձայնել եւ պահանջել հետեւանք, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այսպես լայնամասշտաբ լինելու դեպքում համակարգն ուղղակի կքանդվի։ Եթե ուշադրություն դարձնեք, դատավորների դեպքում, երբ եղան ինչ-որ խնդիրներ, նրանք համախմբվեցին ու ասացին՝ մեր ներքին խոհանոցը մեր ներքին գործն է, իսկ, օրինակ, գիտնականներն իրենց բնագավառում սովորաբար նման բան չեն անում։ Դրա համար պրոբլեմներն այսպես դրսեւորվում են»։

Այն, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի այդ «խախտման» մասին բարձրաձայնել եւ պահանջել խնդրի լուծում, այսինքն՝ հանձնաժողով կազմել՝ ատենախոսություններն ուսումնասիրելու համար, որքանո՞վ է ենթադրում անաչառություն եւ օբյեկտի՚վություն, քանի որ տվյալ անձը կարող է գործել անձնական շահերից ելնելով։ Գոգյանն ասաց. «Հենց դրանում է վտանգը, հիմա Հայաստանում ամեն գիտնական գիտի, թե մյուս գիտնականն ինչի է ընդունակ եւ արժանի, այսինքն՝ իրար մասին շատ բան գիտեն եւ պետք եղած դեպքում օգտագործում են դա։ Այսինքն՝ ոչ թե ոլորտի ազնվության եւ մաքրության համար են պայքարում, այլ կոմպրոմատի տեսքով օգտագործում են իրար դեմ։ Սա է խնդիրը։ Բայց մյուս կողմից էլ իրավունք ունեն, որովհետեւ օրինական ձեւով բացահայտված է, հո գաղտնի ձայնագրություններ կամ անձնական կյանքից դրվագներ չե՞ն հրապարակում, մարդու գիտական գործունեության բաց արդյունքներն են ուսումնասիրում, որի իրավունքն ունեն»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031