Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձեն Արցախի եւ Հայաստանի միջեւ սեպ խրեն՝ կնքելու են իրենց քաղաքական մահը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2019 12:24

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանի հետ։

–Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Դաշնակցությունը» քաղաքական նոր փուլի մեկնարկ է տվել այդ համաժողովով՝ իր հիմնական գործունեությունը սկսելով Արցախից։ Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները։

–«Դաշնակցությունը» միշտ էլ աշխատել է, Արցախը չճանաչված երկիր է, ՀՅԴ-֊ն միշտ էլ աշխատել է արտաքին քաղաքականության վրա, Դուք կարող եք տեսնել, թե այս ժամանակահատվածում ինչ չափով են աշխատել Հայ Դատի մարմինները Արցախի արտաքին քաղաքականության համար։ Սա մի աստիճան նորություն է, այսինքն՝ այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով։ Ես անկեղծ եմ ասում՝ թույլ մարդիկ եւ թույլ քաղաքական գործիչները, որոնք միայն խառնակությամբ են զբաղված, կարող են միշտ էլ նման հայտարարություններով հանդես գալ։ Ես չգիտեմ, թե ովքեր են նման բան հայտարարողները, պետք է իրենց հարցնել, թե իրենք տարիներ շարունակ ինչ են արել։ Տարիներ շարունակ «Դաշնակցություն»-ը նետված է այնտեղ, որտեղ հայրենիքի փրկությունն է։ Պատերազմի ժամանակ, երբ սկսվեց շարժումը, ո՞ր կուսակցությունն է եկել այստեղ, որպես կուսակցություն, ոչ թե անհատներ եմ ասում։ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞ր կուսակցությունն էր առանձին գումարտակով եկել այստեղ։ Իսկապես հերիք է նման տեղեկություններ տարածել։ Լավ բան ենք անում, սենց է, վատ ես անում, նենց է։ «Դաշնակցությունը» միշտ էլ աշխատել է Արցախի ազատագրման, Արցախի անկախության ճանաչման եւ Արցախի վերամիավորմանը Հայաստանի հետ։

–Ըստ Ձեզ՝ լարվածություն կա՞ ՀՀ– Արցախ փոխհարաբերություններում, քանի որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շարունակում է շատ լուրջ քննադատություններ հնչեցնել Հայաստանի իշխանությունների հասցեին։ Ավելին, ըստ Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են. մեկը՝ զենքով, մյուսը գրչով են իշխանությունը բռնազավթել։

–Երբ առանձին քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարությամբ, Ես ասում եմ, որ մենք մեկ ժողովուրդ ենք եւ աշխատում ենք վերամիավորման համար։ Բոլոր այն քաղաքական գործիչները՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, ովքեր փորձեն Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն, այսինքն՝ նույն ժողովրդի, նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրեն, այդ քաղաքական գործիչները ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը։ Սա աքսիոմ է։ Այս շարժումը սկսել է ժողովուրդը, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ՝ Հայաստանում լինի, թե Արցախում։ Թող փորձեն սեպ խրել երկու հանրապետությունների միջեւ եւ մեկ ժողովրդի եւ տարբեր թեւերի միջեւ, Դուք կտեսնեք՝ ինչ կլինի։ Սա անթույլատրելի բան է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031