Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը. «Անօրինակա՞ն է տենդերի չանցկացումը». «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2019 11:34

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում լոզունգներ, եւ այդ սերը ոչ միայն վերբալ մակարդակում է (ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու). կառավարությունը 48 մլն 900 հազար դրամ է հատկացրել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆլեշմոբի իմպլեմենտացիայի համար։ Եվ դա հանձնարարվել է հեղափոխության առաջնորդի գիրքը հրատարակած «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։ Պարզվում Է, որ «Անտարես»–ին այս գործը հանձնարարվել Է առանց մրցույթի։ Մինչդեռ մեկ անձից գնումներում կոռուպցիոն ռիսկեր կան։

-Նախ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ինչ-որ մտքեր պրոպագանդելու համար կառավարությունը 50 միլիոն դրամ Է հատկացնում։

-Որպես քաղաքացի՞ եք հարցնում, թե՞ որպես գործարար։

-Որպես մարդ, որին հանձնարարված է այդ գործը։

-Ես ընդամենը այդ հավաքական աշխատանքի կոորդինատորն եմ։ Այդ գումարը ստացել են Հայաստանի 7 տարբեր կազմակերպություններ ու կստանան։

-Իսկ ինչո՞՚ւ առանց տենդերի։

-Անօրինակա՞ն է տենդերի չանցկացումը։ Անբարոյական է։ Ես ինչ-որ քայլ եմ արել, որ անօրինական է կամ անբարոյական։

-Չէ, բայց ամենամեծ կոռուպցիոն ռիսկը պարունակում է առանց տենդերի որեւէ բան շահելը։

-Եթե ես կոռուպցիայի մեջ եմ, դա շատ հեշտ կարող են պարզել քննչական մարմինները։ Կոռուպցիան դա հանցագործություն է, Դուք ասում եք, որ ես հանցագործ եմ։ Եկեք՝ Ձեզ թարգմանեմ, ասում եք՝ սա ամենակոռուպցիոնն է։ Ես էլ ասում եմ՝ կոռուպցիան հանցագործություն է,

Դուք կարող էիք օգտագործել մեկ այլ բառ։ Միանգամից արդեն դատարանի տեղը որոշում եք։

-Չէ, ես ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտում, բայց նախկիններն էլ նույն բանն էին անում։ Իրենք էլ էին ասում՝ անօրինական է։

-Ես որպես քաղաքացի եմ մեկնաբանում, ոչ որպես կոնֆլիկտի կողմ։ Ես կարծում եմ, որ ընտրված իշխանության նշանակած կառավարությունը որոշում է կայացրել, եւ այդ որոշումն իրեն պետք է, որ արագ լինի։

Իսկ տենդերի գործընթացը տեւում է 3 ամիս։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կառավարության որոշման մասին իմացել եմ Ձեզ հետ միասին եւ իմացել եմ, որ, հավանաբար, նման որոշում կկայացվի դրանից 2 օր առաջ։

Ես ընդամենը գնառաջարկ եմ արել, եւ կառավարությունը գնհարցում է արել տարբեր ընկերություններից, հետո դրանից հետո վերցրել է ինչ-որ տարբերակ։ Մեր տարբերակն իրեն դուր է եկել ու սկսել է այդ տարբերակը

վերափոխել իր ուզած ձեւով։ Այսինքն՝ տենդերը դու կարո՞ղ ես վերափոխել քո ուզած ձեւով։ Երեւի՝ չէ։ Դուք տենց տենդեր եք պատկերացնում, տենց տենդեր, որտեղ 7 օպերատոր կլինեն, ամեն մեկը 3, 4, 5 վահանա՞կ կտա։

Բայց ես չեմ կարա կառավարության տեղը պատասխանել, թե ինչու է այդ գործընթացը մեզ հանձնարարել։ Ինձ հուզում է՝ դա օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Գիտեմ՝ օրինական է, որովհետեւ լեգիտիմ իշխանության կառավարությունը պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ ասելով՝ ժողովուրդ, ես գարանտ եմ կանգնում…

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031