Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի բնականոն առօրյան չխաթարելու նպատակով համայնքապետի ԺՊ է նշանակվել Արտակ Հարությունյանը. Արարատի մարզպետարանի պարզաբանումը

Հոկտեմբեր 15,2019 11:01

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը վարույթ ընդունելու պահին արդեն կատարված գործողություններից առաջ գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում:

Տեղեկացնում ենք, որ Նորաշենի` արդեն իսկ նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցումից հետո, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, համայնքի բնականոն առօրյան չխաթարելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շարունակականությունն ապահովելու նպատակով, մարզպետը համապատասխան կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ նույն համայնքի ԺՊ է նշանակվել Արտակ Հարությունյանը։

Վերջինս շարունակում է պաշտոնավարել:

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031