ԱԺ պատվիրակությունն այսօր գտնվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որտեղ մասնակցում է Միջկառավարական համաշխարհային միության հերթական նստաշրջանին։
Մասնակից պետությունների թվում է նաև Թուրքիան, որը քննարկման հենց սկզբում առաջ քաշեց «Կրկնակի ստանդարտներ ահաբեկչության դեմ պայքարում» նախագիծն օրակարգում ներառելու հարցը։
«Միջկառավարական համաշխարհային միության հերթական նստաշրջանում Թուրքիան հրատապ հարցերի քննարկման ընթացքում 3 անգամ ելույթ ունեցավ, որպեսզի օրակարգ մտցնի «Կրկնակի ստանդարտներ ահաբեկչության դեմ պայքարում» նախագիծը։ Սրան զուգահեռ օրակարգում նոր նախագիծ ներառելու նախաձեռնությամբ
հանդես եկավ Ֆրանսիան, որի թեման դեպի Սիրիա թուրքական ներթափանցման կանխումն էր»,-ասաց Մելքումյանը։
Կարդացեք նաև
Մելքումյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախաձեռնությանը միացան Եգիպտոսը, Իտալիան և մի շարք այլ երկրներ։ Արդյունքում թուրքական պատվիրակության առաջ բերած նախագիծը, հավաքելով 4 անգամ քիչ ձայներ (հավաքեց 150, այնինչ անհրաժեշտ էր 800), մերժվեց։
«Քանի որ քվեարկությունը բաց էր, Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, ով խորհրդարանի ղեկավարն էր, լքեց դահլիճը։
Սրանով Թուրքիան միջպառլամենտական այս մեծ հարթակում պարտություն կրեց և, չնայած իր էմոցիոնալ ջանքերին, համաշխարհային պառլամենտական հասարակությունը մեծ ապտակ հասցրեց այդ նախաձեռնությանը»։
Մելքումյանը հավելեց նաև, որ թուրքական պատվիրակության ներկայացրած նախագծին դեմ են արտահայտվել եվրոպական գրեթե բոլոր երկրները, Հայաստանը, Չինաստանը, կողմ են արտահայտվել տարածաշրջանային որոշ երկրներ, Իրաքը։
«Որոշ երկրներ, ինչպիսին օրինակ Ղազախստանն է, ձեռնպահ մնացին, որոշներն էլ, գուցե միտումնավոր, բայց չէին մասնակցում քվեարկությանը»-նշեց Մելքումյանը։
Ըստ Մելքումյանի՝ Հայաստանի պատվիրակությունը 10 ձայնով կողմ է քվեարկել Ֆրանսիայի նախաձեռնությանը։
Սրանով Թուրքիան միջպառլամենտական այս մեծ հարթակում պարտություն կրեց․
Միքայել Մելքումյանի գրասենյակ