Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողով. Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, նախագիծը մշակելիս կառավարությունը գործել է պատասխանատու

Հոկտեմբեր 15,2019 10:16

Հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը (հայերեն թարգմանությունը՝ այստեղ):

Այսպիսով, արձանագրվել է հետևյալը.

  • Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ առանց անհամաչափորեն միջամտելով դատավորների անկախության հարցին։
  • Դատական օրենսգրքի նախագծերի փաթեթով առաջարկվող այս փոփոխությունները երկրում անցել են հանրային քննարկումների փուլով, այնուհետ, Նախարարությունը մի շարք փոփոխություններ է կատարել դատական իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա։ Հասարակական կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ, որոնց հանդիպել են փորձագետները Երևանում, գոհունակությամբ նշել են նախագծերի փաթեթի մշակման գործընթացի թափանցիկության և ներառականության մասին։
  • Վենետիկի Հանձնաժողովը հասկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման առաջարկվող ուղղակի առաջադրման մեխանիզմը, որը միտված է գործընթացի՝ ապագայում հնարավոր փակուղիների հաղթահարմանը։
    Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում առաջադրման այս մեխանիզմն ընդունելի է որպես նախնական լուծում, որն արժե վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից հետո։
  • Դատավորների տարիքի շեմ սահմանելու առումով Հանձնաժողովը նշել է, որ չի կարող աբստրակտ ձևով քննադատել իշխանությունների այս առաջարկությունը՝ առանց հաշվի առնելու կրթական համակարգն ու ժողովրդագրական հանգամանքները։ Ինչ վերաբերում է դատավորների նշանակման պայմանների վերաբերյալ ԵԽ ստանդարտին, ապա դրանցում չի նշվում կոնկրետ տարիք, ուստի, այս հարցն իշխանությունների ընտրությունն է։
    Հայաստանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցում ներդնում է բացառիկ մոտեցում՝ հղում կատարելով հետհեղափոխական համատեքստում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կիրառման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ այս հարցը դիտարկվում է այն հաշվով, որ մինչ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորի համար նախատեսված ցմահ պաշտոնավարման ժամկետից փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ ժամկետով պաշտոնավարման անցումը պետք է կիրառվի անմիջապես։
  • Վենետիկի Հանձնաժողովը նախկին կարծիքներում քննադատել է վաղ կենսաթոշակի պարտադիր սկզբունքով ներդրման մոտեցումը, այսինքն այն դեպքերում, երբ դա չի նախատեսվել դատավորների կամավորության սկզբունքով և երբ վերաբերել է մեծ թվով դատավորների։ Այնուհետ, Հանձնաժողովը մանրամասնում է վաղ կենսաթոշակի հարցում իր մոտեցումները։
  • Ուշագրավ է, որ Հայաստանին տրվող առաջարկություններում Հանձնաժողովը նշել է, որ եթե դա նախատեսվում է բացառապես կամավորության սկզբունքի և դատարանի արդյունավետ գործունեության հաշվառմամբ, Հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի առաջարկվող մոտեցումը քննադատելու համար։ Ամեն դեպքում, դատարանի արդյունավետ գործունեությունը չվտանգելու նպատակով Հանձնաժողովն առաջարկել է նախագծով մեղմել անգամ այն հնարավոր դեպքերը, եթե ՍԴ ինը դատավորից յոթը միաժամանակ որոշեն անցնել վաղ կենսաթոշակի։

Ընդհանրացնելով՝ Հանձնաժողովը նշում է, որ Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի կերպով՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների, և թե՛ միջազգային գործընկերների հետ։

 

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031