Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միհրան Հակոբյան. «Երբ Ա­լիևն այդ թե­ման շո­շա­փեց, հայ­կա­կան կող­մից պի­տի ար­ձա­գանք լի­ներ, հո բե­րա­նը ջուր չէ՞ր առ­նե­լու նս­տեր». «Իրատես»

Հոկտեմբեր 15,2019 09:00

Հա­յաս­տա­նը ապ­րում է եր­կու ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի շր­ջապ­տույ­տում։ Մի կող­մից փո­ղոց փա­կե­լով իշ­խա­նու­թյան ե­կած ան­ձինք ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը ստո­րա­դա­սե­ցին «հե­ղա­փո­խու­թյա­նը», գե­նե­րա­լին հա­մա­րե­ցին «խու­լի­գան», մյուս կող­մից էլ դր­սում «պաշտ­պան­վում» են ազ­գա­յին հե­րո­սի «գոր­ծով»։ ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի խոր­հր­դի նիս­տի ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­ձա­գան­քը Ա­լիևին ծա­փե­րի ար­ժա­նա­ցավ։ «Լա­վին` լավ, վա­տին` վատ» նշա­նա­բա­նով խո­սե­ցին ան­գամ ո­րոշ ՀՀԿ-ա­կան­ներ։ Ըստ էու­թյան, ի՞նչ է կա­տար­վում։ Այս ու այլ թե­մա­նե­րի շուրջ զրու­ցում ենք քա­ղա­քա­կան գոր­ծիչ ՄԻՀ­ՐԱՆ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ։

-Դուք ինչ­պե՞ս եք գնա­հա­տում Նի­կո­լի պա­տաս­խանն Ա­լիևին։

-Փա­շի­նյանն ա­րել է այն, ինչ պետք է ա­ներ։ Այս­տեղ ո՛չ հե­րո­սու­թյուն, ո՛չ էլ աշ­խար­հա­ցունց ի­րա­դար­ձու­թյուն կա։ Երբ Ա­լիևն այդ թե­ման շո­շա­փեց, հայ­կա­կան կող­մից պի­տի ար­ձա­գանք լի­ներ, հո բե­րա­նը ջուր չէ՞ր առ­նե­լու նս­տեր։ Երկ­րից դուրս նա ա­րել է այն, ինչ պար­տա­վոր էր ա­նել, ար­տա­ռոց որևէ բան չկա։ Նրա­նից ա­ռաջ այդ­պի­սի խն­դիր­նե­րին ա­վե­լի խիստ, դի­պուկ անդ­րա­դար­ձել են Սերժ Սարգ­սյա­նը, Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Պետք չէ սա դարձ­նել սեն­սա­ցիա։

Պար­զա­պես այն­քան աբ­սուր­դա­յին ի­րա­վի­ճա­կում ենք, որ ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կան ահ­ռե­լի սխալ­նե­րի հա­մա­տեքս­տում, երբ Փա­շի­նյա­նը մի նոր­մալ բան է ա­նում, բո­լո­րը սկ­սում են ծափ տալ՝ մտա­ծե­լով՝ գո­նե այս մի բա­նը լավ ա­րեց։

Սա­կայն այս ա­մե­նում կա լուրջ խն­դիր։ Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տում մար­դիկ են, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ հրա­պա­րա­կայ­նո­րեն փնո­վել են Գա­րե­գին Նժ­դե­հին, նրա գա­ղա­փա­րը կրող­նե­րին։

-Այս ա­ռու­մով մենք կանգ­նած ենք լուրջ հա­կա­սու­թյան առջև. մի կող­մից իշ­խա­նու­թյու­նը երկ­րի ներ­սում վար­կա­բե­կում է պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ կեր­տած ան­ձանց, մյուս կող­մից դր­սում «պաշտ­պան­վում» Նժ­դե­հով։

-Փա­շի­նյանն իր այդ քայ­լով փաս­տա­ցի ցույց տվեց, որ ե­թե ցան­կա­նում է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում հա­ջո­ղել կամ գո­նե չկոր­ծան­վել, պար­տա­վոր է շա­րու­նա­կել այն նույն գի­ծը, ին­չը Սերժ Սարգ­սյանն է թո­ղել։ Նա ա­րել է այն, ինչ ժա­մա­նա­կին ա­րել է Սերժ Սարգ­սյա­նը։ Բայց Փա­շի­նյա­նը դրա­նով ոչ թե նպա­տակ է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի շա­հե­րից բխող քայլ ա­նե­լու, այլ պահ­պա­նե­լու իր վար­կա­նի­շը, ո­րի հա­մար ա­մեն օր կռիվ է տա­լիս։ Քա­նի որ Փա­շի­նյա­նի այ­սօր­վա ու նախ­կի­նում ա­րած­նե­րը դի­սո­նանս են ա­ռա­ջաց­նում, հի­մա բա­զում հար­ցեր են ա­ռա­ջա­նում։

Ա­վե­լին, երկ­րոր­դեմ, Փա­շի­նյա­նը և իր շր­ջա­պա­տը տա­րի­ներ շա­րու­նակ ոչ թե քն­նա­դա­տել, այլ վար­կա­բե­կել, փնո­վել են Գա­րե­գին Նժ­դե­հին, նրա թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը, նրա գոր­ծու­նեու­թյու­նը։ Ընդ­հան­րա­պես այս իշ­խա­նու­թյան մեջ այն­պի­սի մար­դիկ են, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի դեմ, բա­ռի բուն ի­մաս­տով, կռիվ են տվել։

Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին ԵԱՏՄ-ին էր դեմ, Հա­յաս­տանն այդ կա­ռույ­ցից ու­զում էր հա­նել, հի­մա էլ ԵԱՏՄ է գո­վեր­գում։ Ժա­մա­նա­կին մե­ղադ­րում էր Ռու­սաս­տա­նին ապ­րի­լյան պա­տե­րազ­մը հրահ­րե­լու հա­մար, հի­մա ռուս­նե­րին հրա­պա­րա­կա­յին շո­ղո­քոր­թում է։ Նույն տար­բե­րակն է նաև հի­մա, երբ ար­տա­քին աշ­խար­հում Գա­րե­գին Նժ­դե­հին է հի­շում, իսկ նախ­կի­նում նրա գա­ղա­փար­նե­րը վար­կա­բե­կում էր։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031