«Պրն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Պրն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»։ Այս մասին հայտնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: