Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաշեն համայնքի ղեկավարը կշարունակի պաշտոնավարել. նրա հայցն՝ ընդդեմ Արարատի մարզպետի դատարանն ընդունեց վարույթ

Հոկտեմբեր 14,2019 20:40

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արարատ մարզի Նորաշեն համայնքի լիազորությունները վաղաժամ դադարեցված ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցը: Դատալեքս տեղեկատվական համակարգի համաձայն՝ Նորայր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նորաշեն համայնքի ավագանու, ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի: Համայնքի նախկին ղեկավարը պահանջում է անվավեր ճանաչել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 2019 թ. սեպտեմբերի 10-ի արձանագրությունը, որպես ածանցյալ պահանջ վերացնել ՀՀ Արարատի մարզպետի սեպտեմբերի 27-ի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Որպես երրորդ անձ ներգրավվել է ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Հոկտեմբերի 10-ին հրապարակված որոշման մեջ արձանագրված է. «Դատարանն արձանագրում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն, ըստ էության, լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:

Հետևաբար` Նորայր Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել:

Հիշեցնենք, որ մարզպետի կարգադրությամբ Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:

Օրեր շարունակ Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույցեր էին անում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով վերականգնել Նորայր Գրիգորյանին համայնքապետի պաշտոնում:

Նշենք, որ այս գործով դատական նիստը նշանակվել է 2020 թվականի փետրվարի 4-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031