Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը՝ եկամտահարկի օրենքը փոփոխելու մասին

Հոկտեմբեր 14,2019 19:30

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի եկամտահարկի վերադարձի օրենքը փոփոխելու վերաբերյալ: Մեր այն դիտարկմանը՝ տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարությունը մտադիր է հանել այդ արտոնությունը, որով մարդիկ կարողանում էին իրենց եկամտային հարկն ուղղել հիպոթեքի մարմանը, նախարար Խաչատրյանը պատասխանեց՝ այդ գործիքը պետք է լինի սոցիալական նշանակության:

«Անկախ նրանից, թե բնակչության որ եկամուտներով խմբին է դասվում շահառուն, եթե բնակարան է ձեռք բերում կառուցապատողից, բացառությամբ որոշակի սահմանափակումները՝ գույքի արժեքով պայմանավորված, հատուցվող գումարի չափով, ապա դրանք հատուցվում են ներկա կարգավորումներով: Մյուս կարծիքն այն է, որ, երբ կառավարությունն այնպիսի անսահման, պայմանականորեն ասած՝ անսահման, քանի որ չի սահմանափակված սոցիալական նկատառումներից ելնելով, աջակցում է բնակչության բոլոր խմբերին, ապա պետական միջոցների օգտագործումն այնպիսի մարդկանց համար, որոնք դասվում են համեմատաբար բարձր վճարունակ խմբերին: Այստեղ նպատակը հետեւյալն է՝ ինչ նպատակով է սահմանված եղել այդ արտոնությունն ի սկզբանե: Եվ այդ արտոնության սահմանման ժամանակ հարցի սոցիալական ասպեկտը չէ, որ եղել է առաջինը, այլ այն, որ տնտեսությունը գտնվում էր անկման փուլում, որ անհրաժեշտ էր խթանել տնտեսության այն ոլորտները, որ կարող էին ստեղծվել աշխատատեղեր եւ, որ այդպիսի ակնհայտ ոլորտներից մեկը շինարարությունն էր, որտեղ անկման ավելի մեծ ցուցանիշներ էին արձանագրված»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այն հարցին, թե նախարարն ինչպե՞ս կբացատրի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, բայց մի շարք ոլորտներում հակասություններ կան. օրինակ՝ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով, շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Պակասել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5% -ով: Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց, մենք էլեկտրաէներգիա արտադրում ենք նաեւ արտահանում ենք որոշ չափով, ընդ որում ստանում ենք Իրանից գազ, դարձնում ենք էլեկտրաէներգիա եւ արտահանում ենք: Այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ստանում ենք ավելի քիչ գազ եւ դա պայմանավորվածության շրջանակում է, որ այդպես պետք է լինի եւ արտադրում ենք ու արտահանում ենք ավելի քիչ էներգիա:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031