ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանին
Պատճեն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
14 հոկտեմբերի 2019
Կարդացեք նաև
ԴԻՄՈՒՄ
Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին
Սույն քրեական գործով տուժող` Անժելա Թովմասյանի դիմումի հիմքում է ընկած թիվ 15959619 քրեական գործով որպես կասկածյալներ ներգրավված` Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները (տես` http://nt.am/am/news/273924/):
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի համապատասխան դրույթներով պահանջում եմ` որոշում կայացնել պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին: Մասնավորապես` ձեռնարկել Անժելա Թովմասյանի անձնական անվտանգության ապահովումը, նրա բնակարանի և Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի պահպանությունը:
Թիվ 15959619 քրեական գործով
տուժող Անժելա Թովմասյանի
ներկայացուցիչ փաստաբան Զարուհի Փոստանջյան