ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառում է արել Սիրիայում վերջին զարգացումների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու թեմայի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ներգրավվի 200 տարի տևած պատերազմում, որն ընթանում է 2 խմբի միջև (թուրքեր, քրդեր-խմբ.):
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության թեմայի շուրջ ԱՄՆ նախագահն ասել է. «Առաջիկայում խիստ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային»:
Դոնալդ Թրամփը գրառման մեջ, անդրադառնալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների շուրջ մարդկանց մտահոգություններին, հարց է բարձրացրել. «Իսկապե՞ս մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմենք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Անվերջանալի պատերազմներն ավարտվելու են»: