Հոկտեմբերի 14-ը ապրիլյան պատերազմի հերոս քաջորդի, գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է։ Հերոսաբար նահատակված տանկիստ Տիգրանի հիշատակին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում այսօր բացվել է նրա անունը կրող նախնական զինվորական պատրաստության լսարան։
Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Անչափ հուզիչ պահ է հիմա և որևէ բառ ու որևէ միտք ասելն այնքան դժվար է, Տիգրանի ու նրա ընկերների, ապրիլյան քառօրյայի ու արցախյան ազատամարտի մեր հերոս զավակների անձնազոհության շնորհիվ է, որ մենք հիմա մեր երկրում խաղաղ ապրելու և արարելու հնարավորություն ունենք։ Մեր հերոսների հիշատակը միշտ վառ ենք պահելու և նրանց պատմություննեը մեր գալիք սերունդների համար ամենավառ օրինակներն են լինելու, թե ինչպես պետք է պաշտպանել երկիրն ու ինչպես պետք է սիրել հայրենիքը»։
Շիրակի մարզպետարան