Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են

Հոկտեմբեր 14,2019 17:56

2019 թ. սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով:

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.6%-ով:

Առաջիկայում Կադաստրի կոմիտեն կներկայացնի 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալները, իսկ գործարքների տեսակն ու քանակը՝ ըստ մարզերի և ըստ գույքի տեսակների, գրաֆիկական պատկերի տեսքով։

Կադաստրի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031