Այսօր «Առավոտ» լրատվական կայքը հոդված էր հրապարակել «Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին» վերտառությամբ։
Տեղեկացնենք, որ հիշյալ հրապարակման հիման վրա ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ոստիկանություն