Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ. կոչ՝ տարածքային կառավարման նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները

Հոկտեմբեր 14,2019 17:19

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետական ընկերություն է. տնօրենի փոփոխությունից հետո այս հիմնարկում սկսվել են աշխատանքից զանգվածային ազատումներ:
Կոչ ենք անում լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները:

Նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ:

Մեր իրավաբանական թիմը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, համարում է, որ վերը նշված աշխատակիցների նկատմամբ իրականացվել է հետապնդում, և խախտվել նրանց աշխատանքային իրավունքները, իսկ աշխատանքային պայմանագրի լուծումը անհիմն է, և քանի-որ գործատուն քայլեր չի ձեռնարկել աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ուստի մեր Գրասենյակը ստանձնել է Մ.Հ.-ի, Վ.Պ.-ի, Ս.Բ.-ի և Ն.Դ.-ի իրավունքների պաշտպանությունը դատարանում:

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031