Հոկտեմբերի 10-ից 13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց սամբոյի պատանիների, աղջնակների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2019թ. առաջնությունը, որին մասնակցեց 370 մարզիկ՝ 28 պետությունից:
Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
Արծաթե մեդալի արժանացան աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը և պատանիների՝ 52 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանը:
Երիտասարդների առաջնության 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալով բավարարվեց Նարեկ Դալլաքյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա