Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Բաքվում: Կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտությանը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը:
«Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Կարևորվել է երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված անվտանգության ապահովմանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ ԱԳՆ-ի ղեկավարները նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը իր ներդրումն ունի տարածաշրջանային և գլոբալ կայունության ու անվտանգության խրախուսման մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ