Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյան. «Անընդունելի եմ համարում իմ անձի դեմ սկսված արշավը»

Հոկտեմբեր 14,2019 16:48

Aravot.am-ը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանից հետաքրքրվեց` մտավախություն չունի՞, որ նախարարին ու ԲՈԿ նախագահին ուղղված դիմումը կշրջվի ձեր դեմ, եւ իր ատենախոսության հետ կապված ինչ-ինչ բացահայտումներ կլինեն, ինչպես ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի պարագայում եղավ:

«Տարիներ շարունակ աշխատել եմ իմ դոկտորական աշխատանքի վրա: Գիտական նորույթը, գիտական արդյունքները, հետազոտությունները, վերլուծություններն իրականացրել եմ ամբողջովին ինքնուրույն: Դրական կարծիքներ եմ ստացել 3 ընդդիմախոսներից, որոնք ոլորտի լավագույն մասնագետներն են: Առաջատար կազմակերպությունից սեղմագրի հետ կապված դրական կարծիքներ եմ ստացել նաև մի շարք պետական գերատեսչություններից: Եվ անընդունելի եմ համարում իմ անձի դեմ սկսված այս արշավը, որով փորձում են ստվեր նետել իմ տարիների աշխատանքի վրա և հանրության աչքերում ինձ ներկայացնել բացասական լույսի ներքո»,-ասաց Դիանա Գալոյանը:

Ի դեպ, նրա ատենախոսության վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել նաեւ Հրանտ Բագրատյանը, որը եղել է Գալոյանի ատենախոսության ընդդիմախոսը: «2014-ին, իրոք, եղել եմ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության 1-ին ընդդիմախոսը։ Վերահաստատում եմ, որ դա իրենից ներկայացնում է ինքնուրույն ու ամբողջական հետազոտություն: Այն նոր խոսք է հայրենի և միջազգային տնտեսագիտության մեջ։ Մասնավորապես, դեռևս 5 տարի առաջ, տ-ն Գալոյանը, կատարելով համալիր հետազոտություն, նշել էր, որ այն տարբերակով, որով ստեղծվում է ԵԱՏՄ-ն, մասնակիցները լուրջ օգուտներ չեն ստանալու։ Անցած 5 տարիներին Գալոյանի ասածները փաստվեցին։ Հույս կա, Տ. Սարգսյանի հեռանալուց հետո, հաջորդ ղեկավարը կգտնի ԵԱՏՄ շրջանակներում, նոր ավելի արդյունավետ համագործակցության ձևեր և մեթոդներ»:

Հարցին` ինչը ի վերջո վերջ կդնի բուհում լարված մթնոլորտին, այս հարցին էլ, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հետեւյալ կերպ պատասխանեցին. «Համալսարանում մթնոլորտը լարված չէ, համալսարանի աշխատակազմը համախմբված է բուհի ղեկավարության շուրջ, ինչի մասին է վկայում օրեր առաջ հրապարակված աշխատակիցների հայտարարությունը, որին միացել է ավելի քան 350 աշխատակից, այսինքն՝ բուհի աշխատակիցների 80 տոկոսից ավելին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031