Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիները նամակ-բողոք են հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Արցախ այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Զատուլինը, որը հոկտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Արցախի բարեկամների համաժողովում, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում :
Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքին վրդովեցրել է Զատուլինի հայտարարությունը, նրանց հետաքրքրում է՝ ինչ է նշանակում, «արցախյան հակամարտության անարդար լուծում», ում հրավերով է Զատուլինը մասնակցել ֆորումին, որ կազմակերպության անունից: «Արդյոք Զատուլինի բոլոր հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, համընկնում են Ռուասաստանի Դաշնության կամ Պետդումայի ղեկավարության տեսակետին»,-ասվում է ադրբեջանցիների նամակում:
Ադրբեջանցիները Պետդումայի ղեկավարությունից պահանջում են արգելել Զատուլինին ելույթներ ունենալ Ռուսաստանի սահմաններից դուրս և բարձրացնել պաշտոնից հեռացնելու հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ