«Թվերը վկայում են, թե մենք ինչ ներդրում ենք ունեցել Հայրենական մեծ պատերազմում: Միաժամանակ՝ գոյության պայքար ենք մղել թուրքերի եւ կովկասյան թաթարների դեմ, եւ մենք հարգում եւ մեծարում ենք մեր հերոսներին: Մենք ինքներս այլատյացության զոհ ենք, ուստի մերժում ենք այն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իլհամ Ալիեւն իր ասածից հետո նորից էր անդրադարձել թեմային՝ նշելով, թե «Հայաստանը պետք է իր պատմությունը մաքրի այդ հետքից» (նկատի էր ունեցել Գարեգին Նժդեհին):
https://www.facebook.com/aravot.am/videos/400406917304550/
«Պատմությունն Ալիեւի ամենաուժեղ կողմը չէ, բայց պատմություն «հայտնաբերելու» անգերազանցելի փորձ ունի»,-հեգնեց Աննա Նաղդալյանը, ապա հավելեց,-«Ալիեւը նախեւառաջ պետք է վերանայի իր ներկայիս «հերոս», հայի սպանության համար դատապարտվածին ազատելու եւ հերոսացնելու քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ