Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Սիրիայում ՀՀ դեսպանատունն ու Հալեպում ՀՀ հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: «Մշտական կապի մեջ են սիրիահայ համայնքային կառույցների հետ: Ձեռնարկվում են հնարավոր քայլերը, որպեսզի աջակցենք մեր այն հայրենակիցներին, որոնք կցանկանան տեղափոխվել: Տիրապետում ենք տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ տեղեկատվությանը: Եթե կլինի տեղափոխման ցանկություն, մենք կաջակցենք անհրաժեշտ գործիքակազմով»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում, որը թուրքական ռազմական գործողությունների նախանշված տիրույթում է, մոտ 3000 հայ է բնակվում՝ երկու բնակավայրում. «Առ այսօր այդ բնակավայրերում ռազմական բախումներ չկան, ուստի մեր հայրենակիցների տեղափոխման հարցը դրված չէ, ինչպես առաջարկում են տարբեր օղակներից»:
Ինչ վերաբերում է փորձագիտական հանրության մի մասի կարծիքին, թե ՀՀ-ն պետք է զորամիավորում ուղարկի Սիրիա, Աննա Նաղդալյանը նշեց. «Մենք տարբեր սցենարներ ենք դիտարկում, այդ թվում՝ մեր հայրենակիցների եւ Սիրիայի ժողովրդին աջակցելու, բայց դիտարկվող սցենարներում այդ տարբերակը չկա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/400406917304550/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ