Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի» ծննդատանը արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղի 47-ամյա կին է մահացել

Հոկտեմբեր 14,2019 16:18

Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել:

Արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթեւ աստիճանի պրեկլամսիա: Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում: Անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, հրավիրվել են ռեանիմատոլոգներ եւ հարակից բոլոր նեղ մասնագետները, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումներն, ինչպես նաեւ անմիջապես կատարվել է հակամակարդիչների ներարկում: Մեկ ու կես ժամ ցուցաբերված միջոցառումներից հետո գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն եւ թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի եւ վերին վերջույթների տոտալ ցիանոզով:

Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա՝ տղա եւ աղջիկ, համապատասխանաբար 1կգ 880 գ, 45 սմ հասակով եւ 2կգ 40 գ, 45 սմ հասակով: Ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, ստացել են համապատասխան բուժում, վիճակը գնահատվում է կայուն, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ստանում են նորածնային խնամք:

Աշխարհում թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաները մայրական մահացության պատճառագիտության մեջ դիտարկվում են որպես ոչ կանխելի մահեր:

«Էրեբունի» ԲԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031