Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը:
«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ