«Արձանագրեցինք՝ թյուրընկալում կա, թե ընտանիքի անդամների մասին առհասարակ չպետք է խոսել, բայց ոչ՝ բոլոր հանրային պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ նրանց գույքը ոչ միայն հանրային խոսակցությունների եւ քննարկումների առարկա պետք է լինեն, ինչպես Հրայր Թովմասյանի գույքն ու ընտանեկան կապերը, այլեւ հայտարարագրումը»,-«Մեդիա կենտրոն»,-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հոր հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Նրա բնորոշմամբ՝ խնդիրն առաջացել է Անդրանիկ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանի հոր մասին «անհայտ» բառի օգտագործման առնչությամբ. «Դրա մի մեկնաբանությունն այն է եղել, որ խոսքը գնում է մարդկանց նեղ ընտանեկան հարցերի մասին, որն ամենեւին քաղաքական երևույթ չէ, իսկ մյուս մեկնաբանությունը, որը տվեց Անդրանիկ Քոչարյանը, այն է, որ անձը հանրային ճանաչում չունի: Այլ պաշտոնյաների ծնողներ, ի տարբերություն այս դեպքի, ունեն հանրային ճանաչում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/727092517766822/
Մարիա Կարապետյանի խոսքով՝ «Իմ քայլի» պատգամավորները սեփական խոսքի հանդեպ առավել քան ուշադիր են, ինչը չի կարող ասել քաղաքական դաշտի այլ դերակատարների մասին. «Իսկ քննադատելիս պետք է առաջինը քննադատենք նրանց, ովքեր մեր մասնիկն են, հետո՝ մյուս դերակատարներին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ