Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը առաջատարների շարքում են

Հոկտեմբեր 14,2019 15:16

Մեն կղզու Դուգլաս քաղաքում ընթացող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առանցքային խաղացողները վաստակել են 3,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 13-րդ եւ 14-րդ հորիզոնականներում:

Այս մրցաշարում մեր միակ կին մասնակիցը՝ Հայաստանի կանանց ընտրանու առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը (նկարում), իր անվան դիմաց առայժմ գրանցել է ընդամենը 1,0 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031