Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կալանավորման որոշումներն էական կոպիտ խախտումներով են կայացվել. հերթական ահազանգը Խաչատրյանների փաստաբանական խմբից

Հոկտեմբեր 14,2019 13:08

Գագիկ և Կարեն Խաչատրյանների փաստաբանական խմբից անդամ Ամրամ Մակինյանը այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել «հետաքրքիր զուգադիպության մասին», նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հանձնարարվել է նույն դատավոր Ռոբերտ Պապոյանին, ով իր որոշմամբ արդեն իսկ հաստատել էր Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Նա, մասնավորապես, երեք հարց է բարձրացրել.

1. Ով կարող է լեզու գտնել «ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» հետ, որ նա գործերը դատավորներին մակագրի պատահականության սկզբունքով։
2.Եթե համակարգիչ չի մակագրում, այլ դատարանի նախագահը, ապա նրան ինչ վատություն է արել դատավոր Ռոբերտ Պապոյանը, որ այս «ծանր խաչը» միշտ նրան է հանձնում:
3.Երբ է արդարադատությունն իրականացվելու միայն դատարանների կողմից»։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։

«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (պաշտոնեական դիրքի չարաշահում և գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Խաչատրյանների փաստաբանական խումբը բազմիցս ահազանգել է, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանների կալանավորման որոշումները պարզունակ, ու էական կոպիտ խախտումներով են կայացվել, որոնք ակնհայտ են նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձանց։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031