Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների մասին հայտարարությունը նոր շրջափուլի սկիզբ է. Սերգեյ Բագրատյան

Հոկտեմբեր 14,2019 13:17

«Ներքաղաքական շրջափուլային ստատուս քվո է հաստատվել»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում չկա, շրջափուլի սկիզբ է: Այս առիթով Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այս ուղերձը պետք է դիտարկել նաև որպես հաջորդ շրջափուլի մեկնարկ. «Սա նշանակում է, որ մեկնարկելու է նոր շրջափուլ նոր խաղի կանոններով: Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը որպես նվիրատվություն հանձնելն ունի լուրջ քաղաքական բովանդակություն: Արմեն Ավետիսյանը դիտարկվում էր նախկին իշխանությունների պատժիչ գործիք և ճնշում էր անհնազանդ գործարարներին, ինչի պատճառով հարյուրավոր գործարարներ լքեցին երկիրը: Իսկ հյուրանոցի հանձնումը կարծես ապաշխարելու սկիզբն է»:

Ըստ պատգամավորի՝ քաղաքական դաշտում գոյություն ունեցող  անհանդուրժողական մթնոլորտը երկար չի կարող շարունակվել. «Ուղղակի քաղաքական դաշտին պետք է գտնել լուծումներ, որոնցից մեկը ուղերձով հայտարարեց վարչապետը»:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ ԱԺ-ից դուրս դիսկուրսը քաղաքական չէ, ավելի շատ նախկին ու ներկա իշխանությունների պայքար, հակամարտություն:

Հիշեցմանը, որ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել կառավարության դիմումները, որոնցից մեկը վերաբերում է ՍԴ անդամների վաղ թոշակի անցնելուն, պատգամավորն արձագանքեց. «Սա ավելի հանդուրժող գործիքակազմ է, քան հանրային ճնշումը, ավելի ընդունելի կլինի, երբ մարդուն գնահատես ճանապարհելուց առաջ: Նույնիսկ պատերազմի ժամանակ ընդունված մի ձևաչափ կա, երբ հակառակորդին միջանցք են տրամադրում…չպետք է մարդկանց կամքը ճնշել, թույլ տալ, իրենք ընտրություն կատարեն»:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ չի բացառվում, որ հեղափոխության երկրորդ ալիք առաջանա. «Հասարակությունը երկար տարիներ սթրեսային իրավիճակում էր, ձեռք է բերել բավականին ագրեսիվ վարքագիծ: Հնարավոր է՝ առաջանա հեղափոխության երկրորդ ալիք, որը սրբի, տանի նախորդ իշխանության այն ներկայացուցիչներին էլ, որոնք անմեղ են եղել: Ուստի գերադասելի է, որ նախկին իշխանություններն ավելի զուսպ հանդես գան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031