Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը:
Հարցումն ուղարկվել էր 2019թ. սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 3-ին ընդունվել է Մեծ պալատի կոլեգիայի կողմից:
Հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետներ գրավոր փաստարկների ներկայացման համար՝ ներպետական դատավարության կամ այլ շահագրգիռ, այդ թվում՝ ՀՀ Կառավարության, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարի կողմերից։
Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացրած հայցադիմումը վերաբերում է 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգի տապալում) սահմանադրականությանը։
Կարդացեք նաև
Մեծ պալատի նախագահը հրավիրել է ՀՀ Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, այդ թվում՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:
ՄԻԵԴ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո երկրորդ երկիրն է, որը Մարդու իրավունքների դիմում է խորհրդատվական կարծիք ստանալու համար՝ համաձայն եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ