Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կատալոնիան պայթեց. Անկախության առաջնորդների դեմ կայացրած դատավճիռը հակամարտությունը հասցնում է առավելագույն լարվածության

Հոկտեմբեր 14,2019 13:52

Կատալոնիայի անկախության գործընթացն անցավ միջազգային լրատվամիջոցներին, երբ Կատալոնիայի կառավարությունը հանրաքվե անցկացրեց առանց Իսպանիայի համաձայնության՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս ամենն ավարտվեց ոստիկանության կողմից բռնություններով և հազարավոր վիրավորներով: Եւ, որ ամենակարևորն է, նաև ընդհատվեց Կատալոնիայի ներքին ինքնավարությունը Իսպանիայի պետության կողմից:

Այդ պահից ի վեր հակամարտությունը պահպանվել է ավելի ցածր ուժգնությամբ: Անկախ կառավարությունը դեռ ղեկավարում է երկիրը: Կատալոնիայի նախագահ Կառլես Պույջդեմոնտը և նախարարների մի մասը աքսորվել են Բելգիա: Կառավարության մյուս մասը և պացիֆիստական երկու հասարակական ակտիվիստներ բանտարկվեցին և  դատվեցին ապստամբության և անհնազանդության համար: Մի փաստ, որը հանգեցրել է ՄԱԿ-ի մարմիններին կամ ոչ կառավարական միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են, օրինակ Amnesty International-ը, բողոքներ ներկայացնելուն, քանի որ բազմակի բռնություններ են տեղի ունեցել:

Այնուամենայնիվ, հակամարտությունն ակտիվացել է: Դատավճիռը, որը նոր է հայտարարվել, 13 տարվա ազատազրկում է նախատեսում քաղբանտարկյալների համար: Այս փաստը սպառնում է կրկին պարալիզացնել երկիրը, իսկ այս անգամ  նույնիսկ հասնել անկախության: Մինչ այժմ Կատալոնիայի ինքնակառավարման միջամտությունը Իսպանիայում ընտրական քարոզարշավի ընթացքում հիմնական քննարկումն է, որը նոյեմբերի 10-ին անցկացնելու է չորրորդ ընտրությունները վերջին չորս տարվա ընթացքում: Բացի այդ, տեղի են ունեցել անկախականների նոր ձերբակալություններ, այս անգամ ահաբեկչության մեջ մեղադրվելով, փաստ, որը տեղի է ունեցել անցյալում, բայց երբեք որևէ հարձակում չի եղել և չեն հայտնաբերվել պայթուցիկներ: Ըստ Կատալոնիայի անկախականների՝ սա ոստիկանության մոնտաժներ են:

Այս պահի դրությամբ` կոչ է արվել կենտրոնացումների՝ բոլոր քաղաքներում և երկրի տարբեր կետերից հարյուր կիլոմետրանոց հինգ երթ է կազմակերպվել՝  «Ազատության երթեր», որոնք պետք է շրջափակեն երկիրը, և դա պետք է ավարտվի Բարսելոնայում: Այս մոբիլիզացիայից դուրս, կան ուսանողական տարբեր դասադուլներ և կոչ է արվել ընդհանուր գործադուլ անել: Կատալոնիայի ներկայիս նախագահը հավաստիացրել է, որ ինքն ունի ծրագիր, բայց չի կարող դրա մասին խոսել,  քանի որ «Իսպանիայի իշխանությունները նորից կչեղարկեն կատալոնական ինքնակառավարումը:

Իսպանական քաղաքական կուսակցությունները ցանկանում են նորից միջամտել ինքնավարությանը, իսկ Կատալոնիայի խորհրդարանի մեծամասնությունը չի հրաժարվել անկախությունից: Թե ինչպես կավարտվի այս նոր ժամանակաշրջանը, դեռևս անորոշ է, բայց ամենահավանականն  այն է, որ հակամարտությունը վերադառնում է առաջնագիծ և, որ միլիոնավոր մարդիկ կրկին մոբիլիզացվելու են:

Սեդա ՀԱԿՕԲՅԱՆ
Ալեքս ՍՈԼԱՆՕ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031