Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը, որը հյուրընկալել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան:
Noоor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ եւ ChainPoint19-ի կազմակերպիչ Վիգեն Առուշանյանն ասաց, որ Noоor-ը լայնածավալ միջազգային գործունեություն է ծավալում, որովհետեւ հավատում է, որ Հայաստանին առաջարկելու բաներ ունի աշխարհին:
«Ունենք ուժեղ մաթեմատիկական դպրոց, տեխնոլոգիական առաջատարն ենք տարածաշրջանում, իսկ այդ ամենը պետք է տեղ հասցնել: Եվ հենց այսպիսի միջազգային միջոցառումների շնորհիվ է, որ հանրությունը իմանում է դրա մասին: Մենք մշակում ենք կրթական ծրագրեր, աշխատում ենք օրենքի վրա, շուրջ 40 երկրների գործընկերների հետ ենք համագործակցում: Այս ամենի մասին պետք է բարձրաձայնել եւ այսօր ChainPoint-ին ներկա են հյուրեր 30 երկրներից, որոնք ամենակարկառուն դեմքերն են բլոկչեյն համայնքի: Այստեղ ինչ կատարվելու է, նրանք իրենց հետ տանելու են եւ տարածելու են այնտեղի բլոկչեյն համայնքներում, ինչը անդրադառնալու է Հայաստանի վրա, մեր մասին խոսելու են»,-ասաց Վիգեն Առուշանյանը: Հավելեց, որ իրենց նպատակն է Հայաստանը դնել բլոկչեյն քարտեզի վրա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
ChainPoint19-ին ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա միջոցառումը կարեւոր որակեց, ասաց, որ ChainPoint19 համաժողովը մտքերի փոխանակման, շփումների, տեխնոլոգիաների եւ նորարարությունների կիրառության ոլորտները քննարկելու եւ դրանց շուրջ տեսակետներ զարգացնելու լավ հնարավորություն է: Փաստեց, թե ինչպես տնտեսությունը կամ նրա ճյուղերը կարող են շահել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ