Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ

Հոկտեմբեր 14,2019 12:19

Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար:

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաեւ մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մունտառ Երեւան

    Կեղծ ու շինծու քաղաք մըն է այժմու, «արդի» Երեւանը, լման կտրուած, անջատուած՝ իրականութենէն. ոչ միայն մնացեալ երկրի իրականութենէն, այլ որեւէ իրականութենէ: Պլպլուն mirage մը, կեղծիքի անապատին մէջ:

    Արուեստական, մակերեսային, առանց խորքի եւ ոգիի, խաբուսիկ vitrine մը դարձած է այդ վայրը, որ իսկապէս գեղեցիկ իսկ չէ, այլ իր «այժմէական» վիճակով՝ տխեղծ է եւ անճոռնի, եթէ քիչ մը լաւ նայիս – դեռ չխօսելու համար հոտերուն մասին… – :

    Ծայրայեղօրէն շպարուած, գոյնզգոյն տարօրինակ հագուստներով եւ խենթ գլխարկներով, հոգին խախտած, միտքը ցնորած խեղճ կնոջ մը կը նմանի, որ անվերջ խնդալ կը ձեւացնէ, բայց որու ծիծաղը անգամ ահաւոր է:

    Այդտեղ կ’ապրին…………………………..

    շարունակութիւնը՝
    https://haytougchamlian.blog/մունտառ-երեւան/

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031