Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյան. «Բլոկչեյնի տեխնոլոգիայով դժվար է խարդախություն անել»

Հոկտեմբեր 14,2019 12:11

Հոկտեմբերի 14-ից մեկնարկել է «Ավրորա» ֆորումը, որի շրջանակում էլ` ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը: ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը հյուրընկալել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան: Այն հավակնում է լինել Կովկասում անցկացվող բլոկչեյնի ամենամեծ միջազգային համաժողովը, որը միավորում է բլոկչեյնի գլոբալ առաջնորդներին: Համաժողովն անցկացվում է Հայաստանում, որովհետեւ Հայաստանը դարձել է զարգացող տեխնոլոգիաների, տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների և հավակնոտ ստարտափերի նոր հանգրվան:

Aurora մրցանակաբաշխության համահիմնադիր եւ MIT հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեեւ Հայաստանը փոքր եւ աղքատ երկիր է, սակայն տեխնոլոգիական առումով մեծ ներուժ ունի: Աֆեյանի խոսքով, Սփյուռքն ու Հայաստանի ամուր կապի միջոցով կարելի է հաջողությունների հասնել ոլորտում, որովհետեւ նրա խոսքերով, Սփյուռքն առանձին չի կարող ուժեղ լինել, ուստի պետք է ամեն ջանք գործադրել լավագույն մասնագետներին Հայաստան բերելու համար:

Ինչ վերաբերում է բլոկչեյն տեխնոլոգիային, Նուբար Աֆեյանն ասաց, որ դրա հետ առնչվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի`MIT-ի միջոցով, որտեղ 16 տարի դասավանդում է այդ թեմայով: Ասաց, որ հետաքրքրված է բլոկչեյն տեխնոլոգիան տնտեսության տարբեր ճյուղերում օգտագործելու ուղղությամբ: «Ինչպես անենք, որ ամենաշատ կարիք ունեցող ժողովուրդը ստանա օգնություն, դա դառնա թափանցիկ եւ կառավարությունները, որ օգնում են իրենց ժողովուրդներին, կոռուպցիայից դուրս գան: Բլոկչեյնը այն տեխնոլոգիան է, որ այդ ամենում շատ կարեւոր դեր կարող է խաղալ»,-ասաց պարոն նա ու որոշ «փակագծեր» բացեց:

 Մանրամասն` տեսանյութում

Պատասխանելով լրագրողների հարցերին` Նուբար Աֆեյանը նշեց, որ տեղյակ չէ Հայաստանում բլոկչեյնի օգտագործմամբ, դրա ուսումնասիրությամբ չի զբաղվել, բայց քանի որ բանկային համակարգը կայացած է Հայաստանում, կարծում է, որ բլոկչեյնը այստեղ կարող է հաջողություն ունենալ. «Բլոկչեյնը տեխնոլոգիա է, որը ինֆորմացիոն կապերը եւ փոխանցումները վստահելի է դարձնում, բլոկչեյն տեխնոլոգիայով դժվար է խարդախություն անել»:

Նա կրիպտոարժույթներին եւ բիթքոինին էլ անդրադարձավ: Վերջինիս մասին ասաց. «Դա ընդհանրապես եղել է ղումարի մեթոդ որոշ երկրներում, ու չգիտեմ, թե Հայաստանում ինչպես է օգտագործվում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031