Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ եղավ այս տարվա հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված Արման Արայիկի Բուլղադարյանի բնակարանում, տեսակցեց ընտանիքի անդամների հետ: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
Շնորհակալություն հայտնելով հայրենասեր ու քաջ որդի դաստիարակելու համար՝ մարզի ղեկավարն իր անվերապահ զորակցությունը հայտնեց ընտանիքին՝ պատրաստակամություն հայտնելով աջակից լինել ուժերի ներածին չափով:
-Արմանի խիզախությունների մասին շատ ենք լսել, մեզ մխիթարում է միայն այն, որ նա ընկել է հերոսի մահով: Հուսով եմ, նրա կերպարը օրինակելի կլինի շատ հայորդիների համար,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա ընտանիքին նաև դրամական աջակցություն ցուցաբերեց:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետարան