Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ավելի քան 10 դաժան սպանություն և ծեծ 5 օրում. Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնության տագնապալի վիճակագրությունը բողոքի արշավ է առաջացրել սոցցանցերում. Jam-news

Հոկտեմբեր 14,2019 10:23
family violence

Անցած հինգ օրում Ադրբեջանում ավելի քան տասը կին է դաժանաբար սպանվել կամ ծեծվել կենցաղային հողի վրա։ Եվ սրանք միայն այն դեպքերն են, որոնք լրատվամիջոցներում են հայտնվել։ Դա ադրբեջանական սոցցանցերում սադրել է բողոքի արշավ #QadınaŞiddətəYox  (#ՈչԿանանցԴեմԴաժանությանը) թեգով։

Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել. քննարկումներ սոցցանցերում

Հասարակությանն առավել ցնցել է Լեյլա Մամեդովայի սպանությունը։ Վեճի ժամանակ ամուսինը նրան դանակով 25 անգամ հարվածել է։ Դա տեղի է ունեցել Բաքվում՝ հենց փողոցում, նրանց փոքր երեխաների և անցորդների աչքի առաջ։

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը մի խնդիր է, որը տարածված է Ադրբեջանի ողջ տարածքում։ Կանայք տանջվում են ոչ միայն ամուսինների, այլև ընտանիքի մյուս անդամերի, օրինակ, սկեսուրի կամ սկեսրայրի ձեռքը։ Որպես առիթ է հաճախ ծառայում խանդը կամ կնոջ վարքի վերաբերյալ դժգոհությունը։ Սակայն պարզապես մանր կենցաղային կոնֆլիկտը նույնպես կարող է ծեծով ավարտվել։

Որոշ մեկնաբանություններ Ֆեյսբուքում․

«Ադրբեջանում ընտանեկան բռնություն միշտ է գոյություն ունեցել, բայց հիմնականում՝ շրջաններում։ Պարզապես հիմա այդ բոլոր մարդիկ մայրաքաղաք են տեղափոխվել, այդ պատճառով էլ նման դեպքերը հայտնի են դառնում հասարակությանն ու հայտնվում լրատվամիջոցներում»;

«Դաժանությունը սեռ չի ճանաչում։ Պետք է պայքարել հենց դաժանության, այլ ոչ թե միայն կանանց նկատմամբ դաժանության դեմ»;

«Հավանաբար տասնամյակների լուսավորչություն է պետք մարդկանց գլխներից և կյանքերից այդ միջնադարյան մրուրը մաքրելու համար։ Իսկ ո՞ւր է այդ լուսավորչությունը»;

«Նահապետական բարքերն Ադրբեջանում պահպանվում են շնորհիվ կանանց, որոնց այդպես ավելի հարմար է։ Եվ նրանք են դաստիարակում հասարակություն, որն անտարբեր է այդ դժոխքի նկատմամբ։ Եվ այստեղ անգամ խիստ պետական միջոցները ոչինչ չեն փոխի»։

Ի՞նչ կարող է անել պետությունը

Իսկ «ՌԵԱԼ» ընդդիմադիր կուսակցության աաջնորդ Իլգար Մամեդովը կարծում է, որ հենց պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի խնդիրը լուծելու համար։ Մասնավորապես, ստորագրել Ստամբուլի կոնվենցիան՝ կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեմ Եվրախորհրդի միջազգային համաձայնագիրը։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ-ի օգոստոսի 1-ին։ Ներկա պահին այն ստորագրել է շուրջ 50 երկիր (ներառյալ Վրաստանը և Հայաստանը)։

Այս թեմայով արտահայտվել են նաև պաշտոնատար անձինք։ Այսպես, պատգամավոր Այթան Մուստաֆաևան խորհրդարանի նիստին ունեցած ելույթի ժամանակ ասել է

«Երբ ամուսինը սպանում էր Լեյլային, ոչ ոք նրան օգնության չի եկել։ Մարդիկ պարզապես նայում և հեռախոսով նկարահանում էին։ Դա սարսափելի է։ Այս ո՞ւր ենք հասել։ Ես կարծում եմ, օրենսդրությունում պետք է շատ լուրջ փոփոխություններ մտցնել և խստացնել այն»։

Ադրբեջանում կանաց 43%-ն ընտանեկան բռնության է ենթարկվել՝ հաշվարկել է The Advocates for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը։

Ադրբեջանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք կա, որն ընդունվել է դեռ 2010թ-ին։ Սակայն գործնականում այդ օրենքը գրեթե չի աշխատում, քանի որ նույնիսկ ոստիկանությունն է հաճախ ընտանեկան բռնությունը «ներընտանեկան գործ» համարում։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031