ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող թիվ 48166718 քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2019 թվականի փետրվարի 28-ին որոշում է կայացվել քրեական գործով մեղադրյալ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Դրանից հետո Զ. Գրիգորյանի կողմից՝ որպես Արշալույս համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու որոշումների վավերացումով, համայնքի ղեկավարի որոշումների ընդունումով, ինչպես նաև համայնքի բնակչությանը պահանջվող տեղեկանքների տրամադրումով` խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված քննիչի կողմից կայացված որոշման պահանջները:
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով` քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից: Եվ անկախ այն հանգամանքից, թե նշված որոշումը բողոքարկման որ փուլում է գտնվում և ինչ ընթացք է ստացել, քանի դեռ չկա այն վերացնելու վերաբերյալ այլ իրավական ակտ, այն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունի և ենթակա է պարտադիր կատարման:
Հետևաբար, դրա և մեկանգամյա, և բազմակի խախտման արդյունքում ընդունված ցանկացած փաստաթուղթ առոչինչ է և ի սկզբանե իրավաբանական ուժ ունենալ չի կարող:
Կարդացեք նաև
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ